1.Որտեղից է գոյանում հողը և ինչպես:
Երկրի ցամաքային տարածքները ծածկված են փխրուն շերտով,որը անվանում են հող: Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլոնավոր տարիների ընթացքում: Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. Ապարների խոշոր կտորները վերածվում են մանր մանր կտորների, իսկ մանրները` կավի և ավազի: Սակայն դա դեռ հող չէ: Որպեսզի այն դառնա հող անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսը առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնացորդներից: Հենց այդ քայքայված ապարի ու հումուսի միախառնումից առաջանում է հողը:
2.Հողի գույները, ինչու է այդպես։ Հումուս:
Հողերը լինում են տարբեր գույների, որը պայմանավորված է նրա բաղադրությամբ:Մենք գիտենք, որ ձնհալի և անձրևների հետևանով հողի մեջ են անցնում բազմաթիվ նյութեր:Այդ նյութերը խառնվելով հողի մեջ եղած նյութերին, կարող են վերածվել այլ նյութերի,կարող են մնալ անփոփող: Հենց դրանցով էլ պայմանավորված է հողի գույները՝ սևահող, կավահող, գորշ, շականակագույն և այլն: Ամենապիտանին հումուսով հագեցածը սևահողն է:Մարդու ներգործության հետևանքով ևս կարող է փոփոխության ենթարկվել հողը,այն հարստացնելով հումուսով՝մահացած բույսերի ու կենդանիների մնացորդներով:
3.Լաբորատոր և գործնական փորձեր հողի հետ։
Որպեսզի պատկերացում կազմենք հողի մասին , կարող ենք դիմել փորձի օգնությանը:Եթե վերցնենք մի քիչ հող, այն խառնենք ջրի հետ,ապա նրանում եղած նյութերի մի մասը կլուծվեն ջրում,որի մեջ էլ քիմիակն ճանապարհով կորոշենք հողի պարունակությունը:Հողագործությամբ զբզղվողները օգտվելով այս եղանակից,հողը հարստացնում են այս կամ այն պարարտանյութով:
4.Հողի կարևոր հատկությունները:
Հողի կարևոր հատկություններից է նրա ծակոտկենությունը, որի շնորհիվ նրանում առաջացած գազերը կարող են դուրս գալ,իսկ լուծված աղերը կարող են անցնել ընդերք:
5.Հողի պահպանում, խնայում:
Մարդիկ պետք է հոգ տանեն և մշակեն հողը, վարեն ճիշտ ժամանակին, պարարտացնեն, աճեցնեն բույսեր և ծառեր: Սակավահող Հայաստանի համար շատ կարևոր է յուրաքանչյուր թիզ հողի նպատակային օգտագործումը, եղածի պահպանումը և նոր հողատարածքների ստեղծումը: